Թրամփի շտաբի վրա կիբերհարձակումը կհետաքննվի 

Թրամփի շտաբի վրա կիբերհարձակումը կհետաքննվի 

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի շտաբի վրա կիբերհարձակումը կհետաքննի։ Այս մասին հայտնում է Հետաքննությունների դաշնային բյուրոյի մամուլի ծառայությունը։ Միաժամանակ, Սպիտակ տան խոսնակ Կարին Ժան-Պյերն էլ հայտարարել է, որ չի կարող հաստատել, որ տեղի ունեցած կիբերհարձակումը եղել է նախաձեռնված Իրանի կողմից։

Ամերիկյան վարչակազմի մեկ այլ բարձրաստիճան ներկայացուցիչ՝ Ջոն Քիրբին էլ ասել է, որ առհասարակ չի կարող հաստատել, որ իրոք տեղի է ունեցել կիբերհարձակում Թրամփի նախընտրական շտաբի վրա։

Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի վերջին ամերիկյան հատուկ ծառայությունները հայտարարել էին, որ Իրանը փորձում է ներազդել ամերիկյան առաջիկա նախագահական ընտրությունների վրա։