Երկիրը պետք է կառավարի շատ, թե քիչ հոգեպես հավասարակշռված մարդ

Երկիրը պետք է կառավարի շատ, թե քիչ հոգեպես հավասարակշռված մարդ

ArmComedy-ի հաղորդավար Սերգեյ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մի հատ սենց փաստարկ ա շատ օգտագործվում` "դե հիմա երկիրը ղեկավարելը իսկական պատիժ ա": 
Իհարկե դժվար ա չհամաձայնվելը, բայց երկրի շահերի արդյոք չի բխում, որ էդ պատիժը կրի շատ, թե քիչ հոգեպես հավասարակշռված մարդ? 
Հիշեցնեմ, որ ընդամենը 2 շաբաթ ա անցել վարչապետի սպառնալիք ու վրեժի կոչ պարունակող գրառումներից հետո: Իսկ ընդհանուր համաձայնությունը, որ նա լուրջ խնդիրներ ունի տևեց մի քանի օր»:

Քիչ անց Սերգեյ Սարգսյանը նոր գրառում էր հրապարակել, որում մասնավորապես գրված է՝

«Մի քիչ խիղճս տանջեց նախորդ գրառմանս հետ կապված.. մի փոքր կտրուկ էի.

Արդարության համար խոստովանեմ, որ ժամանակի համեմատաբար մեծ մասը վարչապետը հոգեպես առողջ և հավասարակշռված մարդու տպավորություն ա թողնում»: