«Երկրի հակառակ կողմում» պետական դրոշը պետք է թարս տեղադրվի

«Երկրի հակառակ կողմում» պետական դրոշը պետք է թարս տեղադրվի

«Հրապարակը»-ը բավական ուշադիր ու գուրգուրանքով է վերաբերում պետության խորհրդանիշ­ներին, բայց, երբեմն «չափն անցնում է»՝ գրելով. «Արմեն Գրիգորյանի առջև դրված ՀՀ պետական դրոշը թարս են տեղադրել…Արմեն Գրիգորյանը, բնականաբար, որևէ քայլ չի ձեռնարկել՝ ուղղելու մեր դրոշը…Կամ էլ երևի գլխի չի ընկել, որ դրոշը սխալ է դրված»: Ավելին,այս օրաթերթը մտնում է նաև միջազգային հարաբերութ­յունների բավական նուրբ ու զգայուն ոլորտ, ինչը կարող է սպառնալիքներ առա­ջացնել մեր պետության համար:

Այսպես, հոդվածագիրը հիշեցնում է, թե «ամիսներ առաջ Հայաստանում էլ ՀՀ պաշտպանության նախարարությունը Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գենե­րալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի և Արցախում հրադադարի ռեժիմի վե­րահսկման նպատակով տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամա­նա­տար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հանդիպման ժամանակ Ռուսաստանի պետական դրոշն էին թարս տեղադրել: ՀԱՊԿ նիստում մեր դրոշը թարս տեղադրելը, հավա­նաբար, մեր կողմից ռուսական դրոշի թարս տեղադրման պատասխանն է»։ 

Նախ, սկսենք վերջից: Ռուսաստանի նման հզոր պետությունը չի կարող այդքան մանրախնդիր լինել և նշված միջադեպը վերագրած կլինի ՀՀ ԶՈՒ-ում տիրող ողբալի վիճակին, ինչը լիարժեք դրսևորվեց պատերազմի ընթացքում և էլ ավելի ցայտուն է երևում, երբ պետության սահմաններն անպատիժ ասպատակում է ամեն մի բաշիբոզուկ: Ինչ վերաբերում է Դուշանբեում տեղի ունեցած միջադեպին, ապա այս պարագայում էլ հոդվածագրի նկատառումը ճիշտ համարվել չի կարող: Արմեն Գրիգորյանը բավական ուշիմ անձնավորություն է, եթե գտներ անհրա­ժեշտ, ապա անմիջապես կուղղեր դրոշի դիրքը: Նա, հավանաբար, առաջնորդվել է այն համոզմունքով, որ «Երկրի հակառակ կողմ»-ում պետական դրոշը պետք է թարս տեղադրվի:

Գագիկ Վարդանյան