Ուկրաինան կվերադարձնի իր բոլոր տարածքները․ Կուլեբա

Ուկրաինան կվերադարձնի իր բոլոր տարածքները․ Կուլեբա

Ուկրաինան կվերադարձնի Ռուսաստանի կողմից ժամանակավոր օկուպացված բոլոր տարածքները, որոշները՝ դիվանագիտական ​​ճանապարհով։

Այս մասին The Wall Street Journal-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։

Պարբերականը նկատում է, որ 2014 թվականին Ռուսաստանի կողմից Ղրիմի հնարավոր կորուստը լրջորեն կխաթարեր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կառավարելու կարողությունը: 
Մինչդեռ, ըստ Կուլեբայի, դա «չպետք է մտահոգի» Կիևին։  «Ղրիմը ոչնչով չի տարբերվում մնացած Ուկրաինայից»,-ընդգծել է արտգործնախարարը։

Նա վստահեցրել է, որ «Ուկրաինան կվերադարձնի իր բոլոր տարածքները, այդ թվում՝ Ղրիմը, մասամբ ռազմական ճանապարհով, մասամբ՝ դիվանագիտական ​​ճանապարհով»։
 մի քանի հանդիպումներ։