Իսրայելը հարձակվել է Սիրիայում ռազմական գործարանների վրա
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Հալեպից հարավ-արևելք գտնվող մի քանի թիրախների, մասնավորաբար՝ ռազմական գործարանների:
Այս մասին հայտնում է SANA գործակալությունը՝ հղում անելով Սիրիայի զինված ուժերի հրամանատարության ներկայացուցչին։
Նշվում է, որ իսրայելական օդուժը գրոհել են Հալեպի և Իդլիբի գյուղական տարածքները:
«Արդյունքում մի քանի զինվորականներ վիրավորվել են, պատճառվել է նյութական վնաս»,- նշում է հրատարակությունը։
Կարծիքներ