ՍԴ անդամների կոշտ հորդորը՝ իրավասու մարմիններին

ՍԴ անդամների կոշտ հորդորը՝ իրավասու մարմիններին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի «Սահմանադրական դատարանի դատավորի անձեռնմխելիությունը» վերտառությամբ 9-րդ հոդվածով  սահմանվում են նաև քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ  գործողություններ կատարելու պահանջները, այն է՝ այդ գործողությունները  կատարվում են` առավելագույնս ապահովելով մինչդատական վարույթի  գաղտնիությունը, դատավորի և դատական իշխանության հեղինակության ու  անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանը  ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն:

Իրավասու մարմիններին հորդորում ենք քրեական վարույթի շրջանակում  Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ  գործողություններ կատարելիս խստիվ պահպանել սահմանադրական օրենքի  վերոհիշյալ պահանջները:

Անկախ ստեղծված իրավիճակից՝ աշխատում ենք բնականոն հունով, հավատարիմ  մնալով Սահմանադրական դատարանի դատավորի բարձր կոչմանը, շարունակելով  ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործելով անկախ և անաչառ:

Ալվինա Գյուլումյան
Արևիկ Պետրոսյան
Արման Դիլանյան
Հրանտ Նազարյան
Աշոտ Խաչատրյան
Արաիկ Թունյան
Ֆելիքս Թոխյան