Ով կսովորեցնի Նիկոլ Փաշինյանին «քաղաքական բիլիարդ» խաղալ․ մաս 1-ին․ Regnum

Ով կսովորեցնի Նիկոլ Փաշինյանին «քաղաքական բիլիարդ» խաղալ․ մաս 1-ին․ Regnum

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր Կապանյան ասուլիսում որոշեց ցուցադրել քաղաքական բիլյարդ խաղալու իր ունակությունը՝ մեկ հարվածով միանգամից մի քանի գնդակներ ցանց գցել ցանկանալով։ Խոսքը այն հայտարարությունների մասին է, որոնք կարելի է դիտարկել որպես սենսացիոն։ Նախ առաջին գնդակի մասին։ Լրագրողները որոշեցին հիշեցնել Փաշինյանին, որ դեռ ընդդիմադիր հրապարակախոս եւ փորձագետ եղած ժամանակ նա ասել է, որ 2016-ի ապրիլյան պատերազմը սկսվել է Ռուսաստանի իմացությամբ եւ հավանությամբ, եւ դա եղել է հանուն այն բանի, որպեսզի Երեւանին պարտադրվի տարածքային զիջումներ կատարել Բաքվին եւ Ադրբեջանն այդպիսով դարձնել ԵԱՏՄ անդամ։

Ապա եւ լրագրողները հարցրել են, թե այսօր էլ նա շարունակում է նույն կարծիքին մնալ։ Ի պատասխան ՝ Փաշինյանն ասել է․ «Այն ամենը, ինչը ես գրել եմ այն ժամանակ իմ ֆեյսբուքում, սկզբից մինչեւ վերջ, ես քննարկել եմ ռուս գործընկերների հետ։ Մենք քննարկել ենք իրադրությունը ամենայն մանրամասնությամբ եւ միասին ստացել բոլոր անհանգստացնող հարցերի պատասխանները։ Ես փորձում եմ պահպանել առավելագույնս ազնիվ հարաբերություններ նրանց եւ մեր մյուս գործընկերների հետ»։ Թե կոնկրետ որ ռուս գործընկերների հետ եւ երբ է Փաշինյանը նման երկխոսություն ունեցել, նա չի մանրամասնել։

Սակայն նրա կողմից, արդեն երկրի ղեկավարի կարգավիճակում մեջբերվածը առ ոչինչ հայտարարելուց հրաժարումը ընկալվում էր որպես մեղադրանք Ռուսաստանի հասցեին եւ փաստացի կերպով մութ խաղով փորձ է արվում սկանդալային սյուժեով առաջ գնալ եւ հասարակությանը անհրաժեշտ եզրակացությանը հանգեցնել։ Բացի այդ, դա նշանակում է նաեւ փորձ անել հավելյալ ինֆորմացիա կորզել Երեւանի եւ Բաքվի քաղաքական ուժերի հարաբերակցության մասին եւ սադրել, որպեսզի Մոսկվան արձագանքի։

Տրամաբանական կլիներ, եթե Փաշինյանը հիմնվեր ոչ թե ինչ-որ ռուս գործընկերների հետ խոսակցությունների վրա, այլ ԱԺ-ում գործող 2016-ի ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի կատարած աշխատանքի արդյունքների վրա, օգտագործելով պաշտոնական փաստաթղթեր, երբ խոսում է ապրիլյան պատերազմի ինչ-որ չբացահայտված հանգամանքների մասին, որոնք ըստ մեզ գոյություն ունեն։ Հատկապես, որ իշխանության գալուց կարճ ժամանակ անց, նա հայտարարել է, որ ուսումնասիրել է բոլոր փաստերը եւ նկատել, որ կա դավադրություն՝ նոր պատերազմ հրահրելու, եւ նույնիսկ հանձնելու որոշ շրջաններ՝ երկրի կառավարության վրա այդ ամենի պատասխանատվությունը թողնելով։ Իսկ որտեղ են փաստերը։ Ինչ վերաբերում է 2016-ի ապրիլյան պատերազմին, ապա վերջինիս ընթացքը մանրամասն կերպով լուսաբանվել է լրատվամիջոցների կողմից։

Հիշեցնենք, որ զինված սրացումը Լեռնային Ղարաբաղյան ճակատում այն ժամանակ դադարեցվեց միայն շնորհիվ Ռուսաստանի ջանքերի, վերջինիս միջնորդական աշխատանքի, որ տարվեց Հայաստանի եւ Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ ղեկավարների հետ։ Փաշինյանն ամենայն հավանականությամբ պատահականորեն չէ, որ չի հիշել այդ մասին, այլապես, երկրորդ գնդակը չէր կարողանա գցել ցանցի մեջ։

Ստանիսլավ Տարասով
Regnum.ru