Ինչու Թուրքիան կամ Ադրբեջանը մինչև այսօր չեն «խժռել» Հայաստանը

Ինչու Թուրքիան կամ Ադրբեջանը մինչև այսօր չեն «խժռել» Հայաստանը

Այս խորը անորոշությունների, աշխարհաքաղաքական ու ժամանակագրական առումով ամենաանբարենպաստ իրավիճակում ՀՀ-ում կան խմբեր, որոնք չգիտես ինչու, կարծում են, որ հենց հիմա է ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելու ժամանակը: Այս գործընթացը քաղաքական իմաստով նույնիսկ չգիտեմ թե ինչպե՞ս անվանել, ֆանտազիա՞, ինքնախաբեությո՞ւն, թե երազանքի վնասակար ավանտյուրա: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը:

«ԵՄ-ն այսօր հաճույքով կազատվեր իր համար ավելորդ ծանրություններից: ԵՄ լոկոմոտիվ երկրներն անգամ չգիտեն, թե իրենց ապագան ի՞նչ տեսք է ունենալու: ԵՄ-ին ընդհուպ մոտեցած և վիզաներն ազատականացրած մեր հարևան Վրաստանը, գնահատելով համաշխարհային զարգացումների հավանական ընթացքը, հանուն իր ապագայի՝ այսօր փորձում է վերադառնալ ելման դիրք: ԵՄ-ն բացահայտ հակամարտության մեջ է ՌԴ հետ և մեղմ ասած՝ դժվար հարաբերություններ ունի Իրանի հետ: Եթե Թուրքիան կամ Ադրբեջանը, օգտվելով Նիկոլի բազմաթիվ սխալներից ու միտումնավոր դավադրություններից, առ այսօր չեն «խժռել» Հայաստանը՝ դա ՌԴ և Իրանի ունեցած հարավկովկասյան շահերի պատճառով է»,-ասել է նա: