Մեկ օրում կորոնավիրուսից Ռուսաստանում մահացել է 154 մարդ

Մեկ օրում կորոնավիրուսից Ռուսաստանում մահացել է 154 մարդ

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսային ինֆեկցիայից մահացել է 154 մարդ։ Հունիսի 30-ի տվյալների համաձայն, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 647 849-ի, իսկ օրական նոր հաստատված վարակվածների թիվը 6693 է։ Համավարակի սկզբից ի վեր Covid-19-ից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 9320 մարդ։ Մեկ օրվա ընթացքում առողջացել է 9930 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը կազմել է 412 650 մարդ։

Հիշեցնենք, որ հունիսի 30-ին կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը աշխարհում գերազանցել է 10,4 միլիոն մարդը։ Մահացածների ընդհանուր թիվը գերազանցել է 508 հազարը, առողջացածների ընդհանուր թիվը մոտ 5,7 միլիոն է։ Կորոնավիրուսի տարածման վիճակագրությամբ առաջատարը Միացյալ Նահանգներն է՝ մոտ 2,7 միլիոն վիրուսակիրներով։ Երկրորդ տեղում Բրազիլիան է, մոտ 1,4 միլիոն վարակվածով, երրորդում Ռուսաստանը մոտ 648 հազար վարակվածներով։