Մեր բանակը կդառնա այն բանակը, որը ժառանգություն մեզ թողել է Վազգեն Սարգսյանը. Քոչարյան

Մեր բանակը կդառնա այն բանակը, որը ժառանգություն մեզ թողել է Վազգեն Սարգսյանը. Քոչարյան

Այսօր ունենք բանակ, որն այս պահին իր առջև դրված խնդիրները կատարելով՝ կդառնա այն բանակը, ինչը որ ժառանգություն է թողել Վազգեն Սարգսյանը, Բանակի օրվա կապակցությամբ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Բայց դրա համար բոլորդ պետք է մեր նպատակները մեկտեղենք և դուրս գանք այն իրավիճակից, որի հետևանքով 44-օրյա պատերազմում պարտություն ունեցանք։ Դրա համար այն, ինչ նախանշված է կառավարության ծրագրում, պետք է դարձնենք իրողություն», - ասաց Անդրանիկ Քոչարյանը։