Գիտնականները մշակել են պացիենտի մահանալու հավանականությունը կանխատեսող մեթոդ

Գիտնականները մշակել են պացիենտի մահանալու հավանականությունը կանխատեսող մեթոդ

Գերմանիայում հեմատոլոգները մշակել են մի մեթոդ, որը թույլ է տալիս արյան անալիզով 83 ճշգրտությամբ որոշել, թե պացիենտը առաջիկա 16 տարում կմահանա, թե ՝ ոչ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Նման արդյունք ստանալուն օգնել է այն, որ գիտնականները մարդու արյան պլազմայի մեջ հայտնաբերել են 14 տեսակի կենսամասնիկներ, որոնք կարող են վկայել մահացու հիվանդությունների առկայության մասին։ Ուսումնասիրություններին մասնակցել է 18-109 տարեկան 45 հազար կամավոր։

Գիտնականները հույս ունեն, որ այս մեթոդի ներդրմամբ կարող են էականորեն առաջ տանել բժշկությունը, հատկապես տարեց պացիենտների անալիզները դարձնել ավելի հուսալի, իսկ առողջական վիճակի գնահատումն ավելի ադեկվատ։