Կարևոր է սպառազինության տրամադրումը ՀՀ-ին․ Հնդկաստանի ԱԳՆ-ի «ապտակն» Ալիևին

Կարևոր է սպառազինության տրամադրումը ՀՀ-ին․ Հնդկաստանի ԱԳՆ-ի «ապտակն» Ալիևին

Հայաստանը Հնդկաստանից գնել է 15 «Ակաշ» զենիթահրթիռային համալիր՝ 600 մլն դոլար ընդհանուր գումարով։ 
Այս մասին հայտնում է հնդկական ANI գործակալությունը։

«Մենք շատ լավ հարաբերություններ ունենք թե՛ Հայաստանի և թե՛ Ադրբեջանի հետ։
Բացի այդ, մենք նաև պաշտպանական արտահանումը խթանելու քաղաքականություն ենք վարում», - ճեպազրույցում ասել է Հնդկաստանի ԱԳՆ խոսնակ Ռանդիր Ջեյսվալը՝ մեկնաբանելով Հնդկաստանի կողմից Հայաստանին զենք մատակարարելու հարցը։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ իրենք չեն կարող ձեռքերը ծալած սպասել, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինեն Հայաստանին: Նրա խոսքով՝ թվարկված պետությունները դա անում են բացահայտ և ցուցադրաբար ու նույնիսկ փորձում են այդ կերպ ինչ-որ բան ապացուցել Բաքվին: Նա զգուշացրել է, որ եթե Ադրբեջանը լուրջ սպառնալիք տեսնի իր համար, ստիպված կլինի համապատասխան միջոցներ ձեռնարկել:

Հիշեցնենք, որ Հայաստանը վերջին 2 տարում հարյուր միլիոնավոր դոլարների պաշտպանական պայմանագրեր է կնքել Հնդկաստանի հետ։ Համաձայնագրերի շրջանակներում մատակարարվել կամ նախատեսվում է հաուբիցների, ՀԿՌՀ–ի, զինամթերքի մատակարարում։