Թող դատարկ-դատարկ չխոսեն, ապրիլի 26-ին շեյխը 18 հոգով իր ինքնաթիռով եկել ա․ Ծառուկյան

Թող դատարկ-դատարկ չխոսեն, ապրիլի 26-ին շեյխը 18 հոգով իր ինքնաթիռով եկել ա․ Ծառուկյան

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով իմքայլականների այն կասկածներին, թե շեյխեր իրականում չեն եկել Հայաստան ու չեն հանդիպել Երևանի քաղաքապետի հետ, ասաց, որ թող դատարկ-դատարկ չխոսեն։

«Թող աերոպորտում նայեն, 2019-ի ապրիլի 26-ին շեյխը 18 հոգով իր ինքնաթիռով եկել ա։ Եվ այդ վերաբերմունքը, որը վրդովմունք է առաջացրել, դա չի կարելի։ Մարդն էլ ասում էր՝ մեր հանդիպումից մենք զգացինք, որ ոչ հաճելի մարդիկ ենք իրեն մոտ»,-ասաց Ծառուկլանը։

Ինչ վերաբերում է Մարությանի ներկայությամբ զանգերին պատասխանելուն, Ծառուկյանն ասաց․

«Ուրեմն, նորից եմ ասում, դատարկ-դատարկ բաների հետևից խոսել․․․ եթե թագավորը զանգել ա, որ իմանա՝ ոնց ընթացել բանակցությունը, նա չի իմացել՝ ավարտվել ա, թե չէ, նա պետք է պատասխանի, ասի՝ բանակցությունն ընթանում ա։ Պետք է արդարացի լինենք, կապ չունի՝ ես եմ, իմ բարեկամն ա, իմ թիմակիցն ա, որը ճիշտ ա, իրական ա, մենք բոլորս միասնական պետք է ասենք՝ եղել ա, ուղղենք, այդպիսի բան էլ չպիտի կրկնվի»։