Թող Մարությանը մեզ էլ իր դիմակներից տա

Թող Մարությանը մեզ էլ իր դիմակներից տա

Երևանի քաղաքապետարանում կորոնավիրուսով հիվանդ աշխատակիցների թիվը գնալով շատանում է՝ կան վարչություններ ու ստորաբաժանումներ, որոնց աշխատակիցների մեջ մեծ թվով հիվանդացած կան։ Նման ստորաբաժանումներից մեկը քաղաքացիների հետ ամենաշատը շփվող «Մեկ պատուհանն» է։ Այնտեղ օրեր առաջ ախտորոշվել է կորոնավիրուսով հիվանդ աշխատակից, ում թեստի պատասխանը դրական է եղել, սակայն նրա հետ աշխատող ու շփվող և ոչ մի աշխատակից չի մեկուսացվել կամ ուղարկվել ստուգման, ինչը կբերի վարակի էլ ավելի տարածման։ Եթե վարակի տարածումը կանխելու հույսը դիմակն է, ապա բոլորս հասկանում ենք, որ այն չի աշխատում։ Քաղաքապետարանի աշխատակիցն, ով այս տեղեկատվությունը փոխանցեց նկատում է․ «Երբ Հայկ Մարությանը խոսում է պարտադիր դիմակ կրելուց, չկրողներին էլ թշնամի է անվանում, ինչու՞ չի ապահովում իր աշխատողներին այնպիսի դիմակներով, որոնք ինքն է օգտագործում, որոնք իրապես պաշտպանում են վիրուսից։ Թե՞ ինքը վերին արտի ցորենն է»։