Միզապարկի քաղցկեղը կարելի է ախտորոշել չափազանց վաղ շրջանում․ գիտնականներ

Միզապարկի քաղցկեղը կարելի է ախտորոշել չափազանց վաղ շրջանում․ գիտնականներ

Գիտնականները պարզել են միզապարկի քաղցկեղը կարելի է ախտորոշել դեռ չափազանց վաղ փուլում՝ ախտանշանների ի հայտ գալուց 10 տարի առաջ՝ մեզի պարզ բիոմարկերավորման միջոցով։ Այս մասին հայտնում է UfaTime-ը։ Ըստ հրապարակման, գիտնականները պարզել են, որ TERTանվանումն ունեցող գենի մուտացիան ներկա է միզապարկի քաղցկեղի շատ տեսակներում եւ այդ մուտացիաները կարող են հայտնաբերվել մեզի փորձանմուշներում։ Մինչ այժմ գիտնականները այս գենային մուտացիային ուշադրություն չեն դարձրել, չմտածելով, որ այն կարող է որպես բիոմարկեր, արդյունավետ գործիք լինել հիվանդության վաղ ախտորոշման համար։Նորագույն հետազոտությունները սակայն պարզել են, որ միզապարկի քաղցկեղ ունեցողների 46,7 տոկոսի մոտ առկա է այս գենի մուտացիան։