«Ա, չգիտեմ, Քոչարյանի դատն ա»․ ԱԺ-ում լսվել է Փաշինյանի ձայնային հաղորդագրությունը

«Ա, չգիտեմ, Քոչարյանի դատն ա»․ ԱԺ-ում լսվել է Փաշինյանի ձայնային հաղորդագրությունը

Ազգային ժողովում այսօր զավեշտալի դեպք է գրանցվել նիստի ժամանակ։ Ամբիոնից ելույթ էր ունենում իմքայլական պատգամավորներից մեկը, իսկ նիստը վարում էր ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ միայնակ, երբ հանկարծ Սիմոնյանի հեռախոսից լսվում է Նիկոլ Փաշինյանի՝ նրան ուղարկած ձայնային հաղորդագրությունը։

Ըստ ամենայնի՝ ԱԺ փոխխոսնակը պատահաբար միացնում է Փաշինայի «վոյս մեսիջը», ու քանի որ հեռախոսն էլ բարձրախոսի մոտ է դրած լինում, բարձրախոսն էլ՝ միացրած, Փաշինյնաի ձայնը լսվում է ուղիղ եթերով։

«Ա, չգիտեմ, Քոչարյանի դատն ա»,-ասում է Փաշինյանը հաղորդագրության մեջ։ Եվ սա արդեն զավեշտալի մեկնաբանությունների առիթ է տվել համացանցում։ Փաստորեն, Փաշինյանը Քոչարյանից է խոսում իր թիմակիցների հետ։

Մանրամասն՝ տեսանյութում