Սպանվել է իրանական «Բասիջ» պարտիզանական աշխարհազորի հրամանատարը

Սպանվել է իրանական «Բասիջ» պարտիզանական աշխարհազորի հրամանատարը

Սպանվել է իրանական «Բասիջ» պարտիզանական աշխարհազորի հրամանատար Աբդոլհոսեյն Մոջդամին։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։ Հրամանատարը սպանվել է Խուժիստանի նահանգում, որը գտնվում է Իրանի հարավ-արեւելքում։ Նշենք, որ Աբդոլհոսեյն Մոջդամին հանդիսավում էր Դարխովին տարածաշրջանի Շադեղան շրջանի «Բասիջի» հրամանատարը։ Զինվորականը մահացել է անհայտ անձանց կողմից արձակված հրազենային կրակոցից, իր տան մոտ։ Սպանության մեջ կասկածվողները ձերբակալվել են սպանությունից հաշված ժամեր անց։