Կոկորդիլոսը կերել է կարանտինը խախտած մարդուն Ռուանդայում

Հետևեք մեզ նաև Տելեգրամում
Կոկորդիլոսը կերել է կարանտինը խախտած մարդուն Ռուանդայում

Կորոնավիրուսային համավարակի պատճառով Ռուանդայում մտցված կարանտինը խախտած անձին կերել է կոկորդիլոսը։ Դեպքը տեղի է ունեցել Կամոնի քաղաքում։ Այս մասին հայտնում է BBC-ն, վկայակոչելով Կամոնիի քաղաքապետ Էլիս Կայիտեսիի փոխանցած տեղեկությունները։ Ըստ հրապարակման, խախտելով կարանտինը, տղամարդը դուրս է եկել տանից եւ գնացել ձկնորսության Նյաբորոնգո գետ, որտեղ էլ կոկորդիլոսը հարձակվել է նրա վրա ու հոշոտել նրան։