Հռոմի պապը փորձում է խոսել սովորել. ի՞նչ են հայտնում Վատիկանից

Հռոմի պապը բախվել է նորից խոսել սովորելու խնդրի հետ՝ հիվանդանոցում երկար ժամանակ թթվածնային թերապիա ստանալուց հետո։
Այս մասին հայտարարել է կարդինալ Վիկտոր Մանուել Ֆերնանդեսը։
«Հայրապետն իրեն շատ լավ է զգում, բայց թթվածնի ուժեղ հոսքը չորացնում է ամեն ինչ։ Նա պետք է նորից սովորի խոսել, բայց նրա ընդհանուր ֆիզիկական վիճակը նույնն է, ինչ նախկինում»,- ասել է Ֆերնանդեսը։ Նրա խոսքերը մեջբերում է Reuters-ը։
Կարդինալը հերքել է նաեւ Կաթոլիկ հովվապետի հնարավոր հրաժարականի մասին լուրերը՝ ընդգծելով իր նախկին կարգավիճակին վերադառնալու ցանկությունը։
Փետրվարին Հռոմի պապը հոսպիտալացվել էր կրկնակի թոքաբորբով։ Բացի այդ, նա տառապում էր բրոնխոսպազմով։
Այս պահին նա դեռ հիվանդանոցում է և ապաքինվում է։ Սուրբ Աթոռի մամլո ծառայությունը հայտնել է, որ այժմ նրա վիճակը կայուն է։
Ըստ բժիշկների՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը նորմալ ջերմություն ունի, շնչառական համակարգը լավացել է, իսկ արյան անալիզների արդյունքները մնում են կայուն։
Բժիշկները շարունակում են ուշադիր հետևել ապաքինման դինամիկային։
Կարծիքներ