«Հրապարակ». Իշխանական էլիտան շատ ավելի անհանդուրժող է, քան Նիկոլ Փաշինյանը

«Հրապարակ». Իշխանական էլիտան շատ ավելի անհանդուրժող է, քան Նիկոլ Փաշինյանը

Պարզվում է, իշխանական էլիտան շատ ավելի անհանդուրժող է մամուլի ու լրագրողների հանդեպ, քան Նիկոլ Փաշինյանը, ով մամուլի դեմ պարբերաբար հայտարարություններ է անում եւ 99 տոկոսին համարում ծախված։ Թիմը նրան շարունակ մղում է հաշվեհարդար տեսնել իրեն քննադատողների հետ, փակել բոլորի բերանը, հայհոյողներին ուղղակի «սամասուդի» ենթարկել, ի պատասխան՝ Փաշինյանը հայտարարել է, որ դա չեն կարող անել, քանի որ աշխարհում դա չեն հասկանա, եւ անգամ օրինակ է բերել Դոնալդ Թրամփին, որի հասցեին եւս հայհոյանքներ ու դաժան քննադատություն է հնչում։