Լավրովը հույս ունի

Լավրովը հույս ունի

ՌԴ արտգործնախարար Լավրովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Գրեմինգերի հետ բանակցություններից հետո լրագրողներին ասել է, որ Ռուսաստանը ղարաբաղյան կարգավորման ջանքերում սատարում է միջազգային միջնորդությանը:

Նա անդրադարձ է կատարել ապրիլին իր եւ Մինսկի խմբի համանախագահների ներկայությամբ Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել են կողմերի միջեւ վստահության հաստատման միջոցառումների, մասնավորապես՝ պահվող անձանց եւ դիակների փոխանակման եւ լրագրողների այցելությունների կազմակերպման հետ կապված, հարցեր:

Ըստ Լավրովի, պահվող անձանց փոխանակման հարցում առաջընթաց չկա, բայց քննարկումները պետք է շարունակել, իսկ լրագրողների փոխայցելությունը հավանական է: Լրագրողի ճշտող հարցին ՌԴ արտգործնախարարը պատասխանել է. «Հույս կա»: