Ուժն է արդի, լավ իմացեք, թույլ ազգերին չեն սիրում

Ուժն է արդի, լավ իմացեք, թույլ ազգերին չեն սիրում

EURO-2024-ի ընտրական փուլի առաջին խաղում Հայաստանի ազգային հավաքականը կմրցի Թուրքիայի ընտրանու հետ: Երկու ժամից քիչ ժամանակ է մնացել հանդիպման մեկնարկին։ Գրել էինք, որ բազմահազարանոց երթ է մեկնարկել դեպի ստադիոն, երկրպագուներից շատերն արդեն մարզադաշտում են։ Երկրպագուները տարբեր գրություններով պաստառներ են պարզել հանդիպման մեկնարկից առաջ։

«Հաղթական են մեր գոլերը, մինչև վերջ ենք մենք գնում։ Ուժն է արդի, լավ իմացեք, թույլ ազգերին չեն սիրում»,- երգում են երկրպագուները մարզադաշտի մոտակայքում։