Արարատ Միրզոյանը՝ COP29-ի մասին
Մեր մասնակցությունը COP29-ին որևէ կերպ հաստատված չէ: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Հրավերը ստացել ենք, մենք որևէ պաշտոնական արձագանք և վերաբերմունք այս հարցում չենք դրսևորել և, իհարկե, չենք էլ բացառում»,- ասել է նա:
«Մենք մշտապես խոսում ենք և հետամուտ ենք Ադրբեջանի ու մեր այլ գործընկերների հետ խոսակցություններում գերիների և այլ պահվող անձանց անհապաղ ազատ արձակման հարցին, նաև այլ հումանիտար հարցերին»,- ասել է նա՝ անդրադառնալով դիտարկմանը, թե արդյոք հնարավոր է COP29-ին մասնակցությունը պայմանավորել Ադրբեջանում պահվող գերիների ազատ արձակմամբ:
Կարծիքներ