Պերուի նախագահի դեմ իմպիչմենթի գործընթաց է սկսվել

Պերուի Կոնգրեսը հավանություն է տվել նախագահ Պեդրո Կաստիլյոյի դեմ իմփիչմենթի հերթական ընթացակարգի մեկնարկին։ Այդ մասին Թվիթերյան իր էջում տեղեկացրել է Պերուի օրենսդիր մարմինը։
«Կոնգրեսի նիստում 73 կողմ ձայներով ընդունվեց Պեդրո Կաստիլիոյին Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար բարոյապես անգործունակ ճանաչելու և պաշտոնից ազատելու առաջարկը»,-ասված է համապատասխան հայտարարության մեջ։
Հավելենք, որ իմպիչմենթի քվեարկությունը նախատեսվում է անցկացնել դեկտեմբերի 7-ին։
Կարծիքներ