Apple-ը մտադիր է թողարկել արհեստական բանականության իր սերվերները
Apple-ը iOS 18.1-ի թողարկման հետ հայտարարել է, որ գործարկելու է արհեստական բանականության իր սերվերը՝ Apple Intelligence-ը։ Ընկերությունը մտադիր է աստիճանաբար ընդլայնել դրա հնարավորություններն ու աշխարհագրությունը, ինչը պահանջում է սերվերային հնարավորությունների ավելացում։ Այս խնդրի կարգավորման համար ընկերությունն արդեն բանակցում է Foxconn-ի հետ, որպեսզի անհրաժեշտ սարքավորումներն արտադրվեն։ Նշվում է, որ վերջնական պայմանագիրը դեռ չի ստորագրվել եւ կա հավանականություն որ գործարքը չկայանա։
Բանն այն է, որ Apple-ում կարծում են որ արհեստական բանականությամբ հետաքրքրված այլ ընկերություններ էլ դիմում են նույն հարցով Foxconn-ին։ Թե քանի սերվեր է պետք Apple-ին, չի բարձրաձայնվում, սակայն հայտնի է, որ դրանք ավելի շատ ներքին օգտագործման համար են լինելու, ինչը նշանակում է, որ պատվերը ավելի փոքրածավալ է լինելու։
Կարծիքներ