«Մոնրեալից» երեք մարզիկ վարակվել է կորոնավիրուսով

«Մոնրեալից» երեք մարզիկ վարակվել է կորոնավիրուսով

Ազգային հոքեյի լիգայի «Մոնրեսալ Կանադիենս» թիմից առնվազն երեք մարզիկ վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։ Վարակված մարզիկների անունները չեն բարձրաձայնվում։ ԱՀԼ-ն նույնպես այս լուրը դեռեւս չի մեկնաբանել։

Նշենք, որ «Մոնրեալի» պաշտպան Կարլ Ալզները հրաժարվել է սեզոնի վերսկսումից հետո հանդիպումների մասնակցությունից։ Հրաժարվել է նաեւ մարզիկ Մաքս Դոմին, ով ունի առաջին տիպի դիաբետ եւ համարվում է խոցելի խմբի ներկայացուցիչ։