Պետության գինը՝ 3.7 միլիարդ դոլար, առանց միջնորդի

Պետության գինը՝ 3.7 միլիարդ դոլար, առանց միջնորդի

Տնտեսագիտական մտքի նորահայտ գիգանտ Վահան Քերոբյանը (էկոնոմիկայի նախարար), հիմնվե­լով Ասիական զարգացման բանկի հե­տա­զոտության արդյունքներում առկա գնահա­տականի վրա, հայտարարել է, թե հաղորդակցության ուղիների ապաշրջա­փակման դեպքում Հայաստանի ՀՆԱ-ն 30%-ով կավելանա:

Հնարավոր չեղավ պար­զել, թե թուրքերի հետ ինչպես են բարիշել. 2019 թվականի՞ ՀՆԱ-ի, թե՞ 2020 թվականի ՀՆԱ-ի հաշվով: Տարբե­րությունը գրեթե 300 մլն դոլար է: Ամեն դեպքում, 2020 թվականի ՀՆԱ-ն էլ մեզ ձեռք է տալիս, ուղղակի միանգամից չարժեր հա­մաձայնել, նկատի ունենալով այն, որ գնվելիք տարածքում վերացվելու է հային հիշեցնող ամեն ինչ. եկեղեցիներ, գերեզմանատներ, մշակույթ… 

Հայաստանի ՀՆԱ-ն, են­թադրաբար, բացարձակ արժեքով կավելանա 3.7 միլիարդ դոլարով: Սա է, ըստ էության, ՀՀ անվանվող պետության գինը: Գուցե Քերոբյանը մի փոքր էլ սակարկի՞, որպեսզի հիմք ընդունվի 2019 թվականի ՀՆԱ-ն, այսինքն՝ ՀՀ-ի գինը սահմանվի 4 միլարդ դոլարը…  

Գագիկ Վարդանյան