Մակրոնը նշել է ռուս-ուկրաինական պատերազմի լուծման միակ ուղին

Մակրոնը նշել է ռուս-ուկրաինական պատերազմի լուծման միակ ուղին

Ուկրաինայի հակամարտությունը լուծելու միակ ուղին դիվանագիտական ​​ճանապարհն է։ Այս մասին CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Նա հավելել է, որ ուղիղ կապ է պահպանում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։

«Ես կանոնավոր քննարկումներ և անմիջական շփումներ եմ պահպանում նախագահ Պուտինի հետ, քանի որ կարծում եմ, որ փոխգործակցության վերսկսման լավագույն միջոցը հաղորդակցության այս ուղիղ ալիքի պահպանումն է», - ասել է Ֆրանսիայի նախագահը:

Պատասխանելով հարցին, թե ինչպես է տեսնում Ուկրաինայի հակամարտության ավարտը, Մակրոնն ասել է, որ «այդ մասին պետք է որոշում կայացնեն ուկրաինացիները»։ 

«Այս իրավիճակից միակ ելքը բանակցություններն են: Ես ռազմական տարբերակներ չեմ տեսնում»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը: