Հայբիզնեսբանկն առաջարկում է շահավետ պայմաններ՝ երեք նորակառույց բնակելի թաղամասերում բնակարաններ ձեռք բերելու

Հայբիզնեսբանկն առաջարկում է շահավետ պայմաններ՝ երեք նորակառույց բնակելի թաղամասերում բնակարաններ ձեռք բերելու

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ կառուցապատողների հետ համագործակցության շրջանակներում հանդես է գալիս երեք խոշոր  հիփոթեքային նախագծերի վարկավորման առաջարկներով:

Բնակարաններ ձեռք բերելու նպատակով Բանկն իր հաճախորդներին առաջարկում է հիփոթեքային վարկավորման շահավետ պայմաններ ՀՀ, ք. Երևան, Դավթաշեն և Արաբկիր վարչական շրջաններում գտնվող երեք նորակառույց բազմաֆունկցիոնալ բնակելի թաղամասերում:

Բնակելի թաղամասերը հագեցված են լինելու նաև ստորգետնյա կայանատեղիներով, հասարակական և գրասենյակային տարածքներով, ամբողջությամբ կանաչապատված և բարեկարգված գոտիներով, խաղահրապարակներով և ենթակառուցվածքային բոլոր հարմարավետություններով:

Հիփոթեքային վարկավորման պայմաններին կարող եք ծանոթանալ այցելելով ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ցանկացած մասնաճյուղ կամ պաշտոնական կայքէջ:

ՀՀ, ք.Երևան, Դավթաշեն վարչական շրջանում՝ Անաստաս Միկոյան 64 «Դավթաշեն սիթի» բնակելի թաղամասի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի ստանալ  https://davtashencity.am/ կայքէջում կամ զանգահարելով (+374) 10 226 111, (+374) 10 223 311, (+374) 41 727 222, (+374) 55 228 282 հեռախոսահամարներին,

ՀՀ, ք.Երևան, Արաբկիր վարչական շրջանում՝ Ադոնցի փ. 19/8  «Ճառագայթ» բնակելի թաղամասի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի ստանալ https://www.charagayt.am/ կայքէջում կամ զանգահարելով  (+374) 99 410 009, (+374) 10 200 004  հեռախոսահամարին,

ՀՀ, ք.Երևան, Արաբկիր վարչական շրջանում՝ Գրիբոյեդովի 48 «Կոմիտաս Պարկ» բնակելի թաղամասի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի ստանալ այցելելով ֆեյսբուքյան էջ կամ զանգահարելով (+374) 41 800 830 հեռախոսահամարին: