ԱՄՆ-ում առաջարկել են նախագահին թույլատրել 3-րդ ժամկետը

ԱՄՆ նախագահին կարող են թույլ տալ առաջադրվել երրորդ ժամկետով։Երկրի Սահմանադրությունում համապատասխան փոփոխությունն առաջարկել է Ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամ Էնդի Օգլսը։
Նրա խոսքով, իր առաջարկած ուղղումը թույլ կտա նախագահ Թրամփին պաշտոնավարել երեք ժամկետով՝ ապահովելով, որ երկիրը կշարունակի ունենալ այն համարձակ ղեկավարությունը, որն ազգին այդքան անհրաժեշտ է:
Օրենսդրի պնդմամբ, Թրամփն «ապացուցել է, որ ժամանակակից պատմության մեջ նա միակ գործիչն է, որն ի վիճակի է հակադարձել մեր ազգի անկումը և վերականգնել ամերիկյան մեծությունը, և նրան պետք է ժամանակ տրամադրվի այդ նպատակին հասնելու համար»:
Կարծիքներ