Հավաքագրված ողջ տեղեկատվությունը կոչնչացվի

Հավաքագրված ողջ տեղեկատվությունը կոչնչացվի

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը վստահեցնում է, որ երեկ ԱԺ-ում ընդունված օրենքը ամենևին գաղտնալսման մասին չէ։ Այս մասին Բադասյանը հայտարարեց կառավարության կազմակերպած մամուլի ասուլիսի ընթացքում․

«Նախագիծը որևէ կերպ գաղտնալսման կամ տեղեկությունների բացահայտման մասին չէ, այսինքն՝ տեխնիկապես էլ հնարավոր չէ քաղաքացիների զանգերը գաղտնալսել կամ բովանդակությանը այլ կերպ ծանոթանալ, կլինեն կարճ հաղորդագրություններ կամ զանգեր, նպատակը բոլորովին այլ է։ Այս կարգավորումները, որոնք նախատեսվում են մասնավոր ընտանեկան կյանքին կամ այլ իրավունքներին միջամտություն, բացառապես արտակարգ դրության պայմաններում են կիրառվելու, այսինքն՝ արտակարգ դրությունից հետո որևէ նման սահմանափակում հնարավոր չէ, որ շարունակի գործել, ավելին՝ արտակարգ դրության պարագայում, որը հայտարարվել է համաճարակի հիմքով, այսինքն՝ ցանկացած այլ հիմքով հայտարարված արտակարգ դրության դեպքում նման միջամտություններ քաղաքացիների իրավունքներին և հիմնարար ազատություններին չեն նախատեսվում։ Բոլոր տվյալները՝ անձնավորված, թե ապաանձնավորված, ենթակա են ոչնչացման արտակարգ դրության ավարտից անմիջապես հետո կամ համապատասխան միջոցառումների ավարտից հետո, եթե դա ավելի վաղ կլինի, քան արտակարգ դրության ավարտը»,- ասաց Բադասյանը։