Բաքվի նոր ցինիզմը. ուզում են վերսկսել «Երևանի ղազիաթի» գործունեությունը

Բաքվի նոր ցինիզմը. ուզում են վերսկսել «Երևանի ղազիաթի» գործունեությունը

Բաքվում անցկացվում է այսպես կոչված «Երևանի ղազիաթի /մուֆթիի» /տարածքային ստորաբաժանում է, որը գլխավորում են ղազիները, համապատասխանում է քրիստոնեական եկեղեցիների թեմին - խմբ./ գործունեության վերսկսման հարցին նվիրված նիստ, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Միջանկյալ նշենք, որ Խորհրդային տարիներին այդ կրոնական կառույցները լայնորեն տարածված էին ավանդաբար մուսուլմաններով բնակեցված շրջաններում։ ԽՍՀՄ փլուզումից հետո դրանցից շատերը դարձան անկախ մուֆթիներ։
 
Նշվում է, որ Բաքվում ընթացող քննարկմանը մասնակցում են Կովկասի մահմեդականների գրասենյակի նախագահ Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն, ղազիների խորհրդի անդամները, կրոնական կառույցների հետ աշխատանքի պետական ​​կոմիտեի ներկայացուցիչները, ինչպես նաև խորհրդարանի անդամներ։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հանդիպման նպատակն է քննարկել այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանում / Բաքվի հնարած քաղաքական-քարոզչական արհեստածին հասկացություն է, որը գլխավորապես օգտագործվում է ՝ նկատի առնելով Հայաստանի այժմյան այն տարածքները, որտեղ ԽՍՀՄ տարիներին ադրբեջանցիներ են բնակվել/ նախկինում գործող պատմական կրոնական հաստատության վերականգնման հեռանկարներն ու ընթացակարգերը։

Փաստորեն, Ադրբեջանի իշխանությունները շարունակում է աչքը չկտրել Հայաստանի տարածքներից. նախօրեին էլ, հիշեցնենք, այդ երկրի բռնապետ Իլհամ Ալիևը հոխորտացել էր, թե պաշտոնական Երևանից հստակ ժամկետներ է ակնկալում ադրբեջանցիների՝ Հայաստան անվտանգ ու խաղաղ վերադարձի համար:

Օրերս էլ Թուրքիայում համաժողով էր կազմակերպվել Հայաստան վերադառնալ ցանկացող ադրբեջանցիների թեմայով: