ԱՊՀ կառավարությունների ղեկավարների նիստը տեղի կունենա տեսակապային ֆորմատով

ԱՊՀ կառավարությունների ղեկավարների նիստը տեղի կունենա տեսակապային ֆորմատով

Նոյեմբերի վեցին տեղի կունենա ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների հերթական նիստը։ Նիստը կկայանա տեսակապայինֆորմատով՝ պայմանավորված նոր տիպի կորոնավիրուսային ինֆեկցիայի նոր բռնկմամբ ստեղծված համաճարակային բարդ իրավիճակով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։ Նիստի ընթացքում կքննարկվի ԱՊՀ երկրների տնտեսական զարգացման ռազմավարության առաջին փուլի (2021-2025 թթ.) իրականացման միջոցառումների ծրագիրը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ նախատեսվում էր, որ նիստը կկայանա Տաշքենդում, քանի որ Ուզբեկստանն այս տարի նախագահող երկիրն է: