Կոչ է արել ամերիկյան ռազմական բյուջեն հասցնել 1 տրիլիոն դոլարի 

Կոչ է արել ամերիկյան ռազմական բյուջեն հասցնել 1 տրիլիոն դոլարի 

ԱՄՆ Պաշտպանության հեռացող նախարար Լլոյդ Օսթինը հորդորել է ավելացնել ամերիկյան ռազմական ծախսերը մոտավորապես 50 միլիարդ դոլարով 2026 թվականին, եւ աստիճանաբար առաջիկա տարիներին ամերիկյան ռազմական բյուջեն հասցնել 1 տրիլիոն դոլարի։ Այս մասին հայտնում է Bloomberg լրատվական գործակալությունը։

Ըստ Օսթինի խորհրդի, ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփի թիմը կարող է իր համար կազմել բանակաշինության հնգամյա պլան, համաձայն որի, արդեն 2026 թվականին ամերիկյան ռազմական բյուջեն կկազմի 926,5 միլիարդ դոլար, 27-ին՝ 972,8 միլիարդ դոլար իսկ 2028-ին արդեն՝ մեկ տրիլիոն դոլար։ «Մեր ռազմավարական կարիքների բավարարման համար անհրաժեշտ է, որ ավելանան մեր ռազմական ներդրումները պաշտպանության ոլորտում՝ 2026-30 թթ»,- մատնանշել է նախարար Օսթինը։