Իմ դեմ 5-6 մահափորձ է կատարվել․ ի՞նչ պատմել Զելենսկին

Իմ դեմ 5-6 մահափորձ է կատարվել․ ի՞նչ պատմել Զելենսկին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ իր դեմ 5-6 մահափորձ է կատարվել։
«Առաջինն՝ ամենահետաքրքիրն է։ Իսկ հետո նմանվում է COVID-ին, այն ավելի հեշտ է դառնում», - ասել է նա The Sun-ին տված հարցազրույցում:

Զելենսկին ընդգծել է, որ Ռուսաստանի հետ լիարժեք բանակցությունները կարող են սկսվել միայն Ուկրաինայի տարածքից ռուսական զորքերի դուրսբերման դեպքում։

Նրա խոսքով, քանի որ Իսրայելի պատերազմը շեղել է աշխարհի ուշադրությունը Ուկրաինայից, Կրեմլը, հավանաբար, փորձում է հակամարտություն հրահրել Բալկաններում։ 

Ռուսաստանը կպայքարի այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ն ու Չինաստանը համատեղ կոչ չեն արել նրան դուրս բերել զորքերը։

«Ուկրաինացիների մեծ մասը կվերադառնա արտերկրից, եթե 7-8 խոշոր քաղաքները պաշտպանված լինեն հակաօդային պաշտպանության համակարգերով։ Նրանք հարկեր են վճարելու, որը կփակի մեր բյուջեի խոռոչը։ Մենք մեր գործընկերների կողմից այդքան ֆինանսական օգնության կարիք չենք ունենա։ Ուկրաինայում պատերազմը կարող է վերաճել Երրորդ համաշխարհային պատերազմի, եթե Ռուսաստանին չպահեն վերահսկողության տակ։ Ուկրաինան կշարունակի պայքարը, բայց հաղթանակը հնարավոր կլինի, եթե դաշնակիցները, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան, Եվրոպան և Ամերիկան, մնան միասնական Ուկրաինայի հետ»,- ասել է Զելենսկին։