Նախարարին պաշտոնանկ են արել Իսրայելին քննադատելու համար

Նախարարին պաշտոնանկ են արել Իսրայելին քննադատելու համար

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը Իոնե Բելարային հեռացրել է սոցիալական արդարադատության նախարարի պաշտոնից։  Հաղորդվում է, որ որոշումը կայացվել է Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների վերաբերյալ նրա քննադատության պատճառով:

Նախկինում Բելարան Իսրայելին մեղադրել էր «ռազմական հանցագործություններ» կատարելու մեջ և կոչ էր արել Միջազգային քրեական դատարանում դատել Իսրայելի ղեկավարությանը ՝ խնդրելով Իսպանիայի քաղաքացիներին դուրս գալ փողոց՝ ի պաշտպանություն Պաղեստինի։

«Մենք կշարունակենք պայքարել Իսրայելի կառավարության անդամներին Միջազգային քրեական դատարան ներկայացնելու համար: Անգործությունը լուծում չէ։ Այսօր և միշտ մենք պաշտպանելու ենք Պաղեստինի ժողովրդին Իսրայել պետության ցեղասպանությունից։ Եվրոպան թանկ է վճարելու նման երեսպաշտության համար»,- ասել է նա։
Գազայի հատվածում գործողության սկզբից ի վեր Իսպանիայի բազմաթիվ քաղաքներում զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել։ Իսկ նոյեմբերի կեսերին Իսպանիայի վարչապետ Սանչեսը հայտարարեց, որ իր կառավարությունը կսկսի աշխատել Պաղեստին պետության ճանաչման ուղղությամբ: