ՌԴ փոխվարչապետը խորհուրդ է տալիս կորոնավիրուսով հիվանդացածներին դեռ չպատվաստվել

ՌԴ փոխվարչապետը խորհուրդ է տալիս կորոնավիրուսով հիվանդացածներին դեռ չպատվաստվել

ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան  կորոնավիրուսով հիվանդացածներին խորհուրդ է տվել չպատվաստվել։ Այս մասին նա հայտարարել է «Շաբաթօրյա լուրեր» հաղորդման շրջանակներում։ Նրան մեջբեռել է «ТАСС»-ը; 

«Ես վստահորեն ասում եմ, որ այն քաղաքացիները, որոնք արդեն հիվանդացել են, դեռ արժե ձեռնպահ մնան պատվաստվելուց։ Եթե անգամ հակամարմինների թիվը նվազում է կամ մոտենում 0-ին, կարելի է դիտարկել բջջային մակարդակում իմունիտետի տվյալները»,-ասել է նա։ Նրա խոսքով՝ անգամ ամենացածր  բջջային մակարդակում իմունիտետը կարող է պաշտպանել օրգանիզմը՝ վիրուսի հետ հանդիպելու դեպքում։

Գոլիկովան նշել է, որ կորոնավիրուսով հիվանդացածներին պատվաստվել պետք չէ նաև այն պատճառով, որ աշխարհում COVID-19-ով կրկանվարակումները կրում են եզակի բնույթ։ Եվ անհայտ է, թե ինչու են հատկապես տվյալ անձինք կրկանավարակվել կորոնավիրուսով։

«Կամ առաջին ալիքի ժամանակ հիվանդության թեթև ընթացքը, կամ այն ժամանակ դա եղել է անհայտ հիվանդություն, կամ միգուցե սխալ ախտորոշում է արվել։ Կամ թեստն է սխալ դրական ցույց տվել»,- հայտարարել է Գոլիկովան։