Ինչու Իվետա Մուկուչյանի և Արկադի Դումիկյանի դուետը հիթ չդարձավ

Իվետա Մուկուչյանն ու ռուսաստանաբնակ երգիչ Արկադի Դումիկյանն իրենց կարիերայի բումն են ապրում: Երկուսի երգերն էլ հայ հասարակությունը շատ է լսում, դրանք դառնում են հիթ: Մարտի 9-ին Իվետան ու Արկադին զուգերգով հանդես եկան, որը կոչվում է` «Կինոյի պես»: Պրեմիերայից օրեր առաջ երգիչները հայտարարեցին նոր դուետի մասին, եւ հասարակությունը սպասում էր, որ հերթական հիթն է թողարկվելու: Սակայն դա չեղավ: Լավ է, թե վատ՝ հայաստանյան իրականության մեջ երգի հիթ դառնալու ցուցիչը «Տիկտոկ» հարթակն է այսօր` եթե Տիկտոկում այն չի տարածվում, պոպուլյար չի դառնում: Ակնհայտ է, որ Իվետայի ու Արկադիի դուետը հաջողություն չունեցավ: Ինչու:
Ըստ իս` երգի բառերը եւ երաժշտությունը ընտրվել են սխալ համադրմամբ: Երգը առավել շատ լալկան աղջկա մասին է, որտեղ Արկադին ավելորդ է: Երաժշտությունը շատ մեղեդային չէ: «Auto-tune»-ը չափից շատ է կիրառվել, ինչը խանգարում է զգալ երգիչների իրական ձայնը: Նրանց ձայնը բավականին անբնական է հնչում: Մի խոսքով` Իվետա Մուկուչյանն ու Արկադի Դումիկյանը, տարված իրենց աստղային բումով, ջանք չեն թափել որակյալ երգ ստանալու համար, ինչպես ժողովուրդն է ասում` գլխառադ են արել: Չնայած ահռելի գումարներ են ծախսել, տեսահոլովակ նկարել, սակայն տպավորություն է, որ այս երգը ոչ թե Արկադին ու Իվետան են երգում, այլ, ասենք, Հասմիկ Կարապետյանն ու Ռիչարդ Մադլենյանը:
Կարծիքներ