Boeing-ը կմշակի վեցերորդ սերնդի ռազմական կործանիչ ինքնաթիռ

Boeing-ը կմշակի վեցերորդ սերնդի ռազմական կործանիչ ինքնաթիռ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է Boeing ընկերությանը մշակել վեցերորդ սերնդի F-47 ռազմական կործանիչ ինքնաթիռը։ Ինքնաթիռը մշակվելու է NGAD (Next-Generation Air Dominance) ծրագրի շրջանակներում։ Համաձայն ամերիկյան մամուլում տեղ գտած հրապարակումների, արդեն վաղուց է, որ ընթանում են այդ կործանիչի ստեղծման աշխատանքները, նույնիսկ իրականացվել են նախնական մոդելի փորձնական թռիչքները։

Սպասվում է, որ երկու տարում արդեն աշխատանքները կհասնեն այն մակարդակին, որ հնարավոր լինի սկսել սերիական արտադրություն։ Նախագահ Թրամփը հայտարարել է, որ F-47-ը լինելու է ամենից առաջավոր, ամենից արդյունավետ ու ամենից մահաբեր ռազմական կործանիչ ինքնաթիռը։ Իր ցուցիչներով, այն գերազանցելու է այլ երկրների ունեցած ռազմական կործանիչ ինքնաթիռներին, ունենալու է 2248 կմ/ժ արագություն։ Նախագծի արժեքը կազմում է 20 միլիարդ դոլար։