Սուպերբակտերիաները կարող են մոտ 40 միլիոն մարդու կյանք խլել․ ԱՀԿ

Սուպերբակտերիաները կարող են մոտ 40 միլիոն մարդու կյանք խլել․ ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ու մի շարք համաշխարհային հռչակ ունեցող գիտնականներ կարծում են, որ ի հայտ եկած նոր՝ հակաբիոտիկների հանդեպ կայունություն ցուցաբերող բակտերիաները մինչեւ 2050 թվականը կարող են ավելի քան 39 միլիոն մարդու կյանք խլել։ Այս մասին գրում է գիտական Lancet հանդեսը։ Ըստ նրանց, թեեւ մարդկությունը զգալիորեն առաջ է գնացել դեղամիջոցների հանդեպ կայունություն ունեցող միկրոբների դեմ պայքարում, սակայն դա դեռ բավական չէ։

Մասնագետները արձանագրում են, որ սուպերբակտերիաների տարածման հետեւանքները բավականին տագնապեցնող են։ Համաձայն մասնագիտական հաշվարկների, հակաբիոտիկների հանդեպ կայունություն ունեցող այդ սուպերբակտերիաները տարեկան ութ միլիոն մարդու մահվան պատճառ են հանդիսանում։ Այս մտահոգիչ իրավիճակի դեմ պայքարելու համար անհրաժեշտ են նոր ստարտեգիաներ՝ ինֆեկցիաների տարածման ու զարգացման կանխման ուղղությամբ, ամփոփում են գիտնականները։