ՆԱՏՕ-ում աշխատակիցներին արգելել են TikTok օգտագործել

Հյուսիսատլանտյան դաշինքն արգելել է աշխատակիցներին ներբեռնել և օգտագործել Չինաստանի կողմից մշակված TikTok հավելվածն իրենց ծառայողական սարքերում՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներին։
«Կիբերանվտանգությունը ՆԱՏՕ-ի համար առաջնահերթություն է. ՆԱՏՕ-ն խիստ պահանջներ ունի պաշտոնական օգտագործման հայտերի ընտրության համար։ TikTok-ը հասանելի չէ ՆԱՏՕ-ի կողմից տրամադրվող սարքերում»,- ասել է Արևմտյան ռազմական բլոկի բարձրաստիճան պաշտոնյան:
Հեռուստաալիքի աղբյուրները հայտնել են, որ դաշինքի ղեկավարությունը ծանուցում է ուղարկել իր բոլոր աշխատակիցներին՝ TikTok-ի օգտագործումը ծառայողական սարքերում արգելելու վերաբերյալ։
Համապատասխան որոշումը ամրագրվել է պաշտոնական մակարդակով։
Կարծիքներ