Ես մեկ ու կես ամիս առաջ շատ պարզ ու կարճ կոչ եմ արել. Արմեն Սարգսյան

Ես մեկ ու կես ամիս առաջ շատ պարզ ու կարճ կոչ եմ արել. Արմեն Սարգսյան

«Մենք այն ենք, ինչ կանք, սա մեր հայրենիքն է: Ես վստահ եմ, որ 28 տարի հետո մենք շատ ավելի փառահեղ հայրենիք ենք ունենալու»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նախագահ Արմեն Սարգսյանը:

Լրագրողները նրան հարց ուղղեցին երկրում ստեղծված սահմանադրական ճգմաժամի մասին:

«Սահմանադրությունում գրված չէ, որ ես պետք է վերահսկեմ, եթե կարդաք խորհրդարանական հանրապետության սահմանադրությունը, կտեսնեք դա: Երկրորդը, ես մեկ ու կես ամիս առաջ շատ պարզ ու կարճ կոչ եմ արել»,- ասաց Արմեն Սարգսյանը: