Մոտ 45 միլիոն մարդ աշխարհում կարող է հայտնվել սովի ճիրաններում․ ՄԱԿ

Մոտ 45 միլիոն մարդ աշխարհում կարող է հայտնվել սովի ճիրաններում․ ՄԱԿ

Աշխարհում մոտ 45 միլիոն մարդ 43 երկրից կարող է հայտնվել սովի ճիրաններում։ Այս մասին տեղեկանում ենք ՄԱԿ Հումանիտար հարցերը կոորդինացնող խորհրդի կողմից հրապարակված 2022 թվականի Գլոբալ հումանիտար վիճակի մասին զեկույցից։ Ընդ որում, զեկույցում նշվում է, որ ծայրահեղ աղքատությունն աշխարհում կրկին աճում է։

Սովը 45 միլիոն մարդու համար աշխարհի 43 երկրում շարունակում է մնալ որպես ամենից սարսափելի ապագա։ Առավել կարիքավորներին օգնելու համար հարկ կլինի ծախսել 41 միլիոն դոլար։ Միաժամանակ, հաջորդ տարի ընդհանուր առմամբ 274 միլիոն մարդ կարիք կունենա հրատապ օգնության եւ պաշտպանության, ինչը 17 տոկոսով ավելին է, քան 2021 թվականի զեկույցում բերված համարժեք տվյալը։

Կլիմայի փոփոխությունների բերած ճգնաժամը առաջին հերթին հարվածում է հասարակությունների ամենից խոցելի խմբերին։ Անկայունությունը խորանում է մեր մոլորակի տարբեր հատվածներում, ինչպիսիք են օրինակ՝ Աֆղանստանը, Մյանման եւ Եթովպիան։