Փսորիազի բուժման համար նախատեսված սպեղանի են մշակել
Դանիացի գիտնականները մշակել են սպեղանի /պլաստիր/ փսորիազի եւ այլ բորբոքային մաշկային հիվանդությունների՝ ավելի արդյունավետ բուժման համար։ Այս մասին հայտնում է Biomaterials Advances պարբերականը։ Փսորիազը համարվում է ամենից տարածված մաշկային հիվանդություններից մեկն աշխարհում։ Այն դրսեւորվում է որպես կարմրավուն ցան՝ սպիտակ թեփուկներով, որոնք կարող են տարբերվել իրենց ձեւով, չափով եւ ախտանշանների ծանրությամբ։
Նոր սպեղանին պարունակում է միանգամից երկու բուժիչ բաղադրիչ՝ սացիլաթթու եւ հակաբորբոքային հիդրոկորտիզոն դեղանյութ։ Սպեղանին պատրաստվել է բարձր լարման օգնությամբ պոլիմերային լուծույթի օգնությամբ նանոթելերի ստեղծման մեթոդով։ Այն կարող է օգտակար լինել նաեւ այլ բորոքային հիվանդությունների եւ դերմատիտի բուժման համար։
Կարծիքներ