Կարանտին հայտարարած Իտալիայից մարտի 10-ին 2 ինքնաթիռ կժամանի ՀՀ. կորոնավիրուսի վտանգ չկա՞ | «Հրապարակ» 10.03.2020

Կարանտին հայտարարած Իտալիայից մարտի 10-ին 2 ինքնաթիռ կժամանի ՀՀ. կորոնավիրուսի վտանգ չկա՞ | «Հրապարակ» 10.03.2020

Իտալիայի իշխանությունների կողմից ամբողջ երկրի տարածքում կարանտին հայտարարելուց հետո Միլանից ժամանող առաջին ինքնաթիռը մարտի 10-ին, ժամը 13:10-ին վայրէջք կկատարի Երևանում: Դեպի Երևան ևս մեկ չվերթ նախատեսված է Հռոմից. ինքնաթիռի ժամանումը սպասվում է Երևանի ժամանակով ժամը 21:15-ին: ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնից փոխանցեցին, որ անվտանգության հատուկ միջոցառումներ են ձեռնարկում «Զվարթնոց» օդանավակայանում։ Ժամանող ուղեւորների շփումն օդանավակայանում այլ ուղեւորների հետ հնարավորինս բացառվելու է։ Միլանից ու Հռոմից ժամանած բոլոր ուղեւորները զննում են անցնելու: Իրականացվող աշխատանքների վերաբերյալ մանրամասները կներկայացվեն ավելի ուշ:

Օրվա գլխավոր լուրերը՝ տեսանյութում.