Արամ Գրիգորյանին բերման ենթարկեցին

Արամ Գրիգորյանին բերման ենթարկեցին

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի տանը իրավապահները խուզարկություն են իրականացնում:

«Այս պահին նիկոլյան իշխանության կամակատարները խուզարկություն են անցկացնում Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի բնակարանում: Իշխանությունն այդպես էլ չհասկացավ, որ քրեական քողի տակ թաքնվելով՝ քաղաքական հետապնդումները մեզ չեն կարող վախեցնել: Իշխանությունն այդպես էլ չհասկացավ, որ մենք անգամ բուն թուրքից չենք վախեցել ու վախենում, ուր մնաց թուրքի կամակատարներից վախենանք կամ նահանջենք», - այս մասին հայտարարել էր «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը:

Քիչ առաջ իրավապահները բերման ենթակեցին նրան։ Նշենք, սակայն, որ Գրիգորյանի տանը ոչ մի բան չեն հայտնաբերել։