Արցախում կա ևս մեկ զոհ

Արցախում կա ևս մեկ զոհ

Մեր տեղեկություններով՝ Արցախում կա ևս մեկ զոհ։ Քարագլուխ բարձունքի համար թեժ մարտեր են ընթանում. հայկական կողմն ունի արդեն 3 զոհ։ Զոհվածները Ստեփանակերտ քաղաքից են, պայմանագրային զինծառայողներ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը՝ Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, շարունակելով հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումները, բացի հրաձգային զինատեսակներից,  կիրառում է նաև հարվածային  անօդաչու թռչող սարքեր, այդ թվում նաև «Bayraktar TB-2» տիպի: Հակառակորդի գործողությունների հետևանքով հայկական կողմից զոհվել է ՊԲ երկու պայմանագրային զինծառայող: Վիրավորների թիվը ճշտվում է: