Դատավոր Գագիկ Խանդանյանի լիազորությունները դադարեցվեցին

Դատավոր Գագիկ Խանդանյանի լիազորությունները դադարեցվեցին

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի լիազորությունները դադարեցնելու մասին որոշում կայացրեց։

Հիշեցնենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը եզրակացություն էր ներկայացրել, ըստ որի, Գագիկ Խանդանյանը խախտել է «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի եւ «Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները: Այսինքն, դատավորը իր պաշտոնի հետ անհամատեղելի՝ ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղվել: Մասնավորապես, ինչպես դատարանում էր ներկայացվել, 2020-ի մայիսի 4-ին Արամ Բաբայանը, Մխիթար Սարգսյանը կնքել են «Մուշ» ՍՊԸ-ի իրենց բաժնեմասի առուվաճառքի պայմանագիր, որով որպես գնորդ է հանդիսացել դատավոր Գագիկ Խանդանյանը։