Հրայր Թովմասյանի տան խուզարկությունը դեռ չի սկսվել

Հրայր Թովմասյանի տան խուզարկությունը դեռ չի սկսվել

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանի խուզարկությունը դեռ չի սկսվել։ Քիչ առաջ այս մասին լրագրողներին հայտնեց պաշտպան Ամրամ Մակինյանը։

«Քննչական խմբի ղեկավարը խոչընդոտում է մեր իրավունքների ամբողջ ծավալի իրացմանը, մասնավորապես հնարավորություն չի տրվում ամբողջ ծավալով ծանոթանալ դատարանի որոշմանը։ Մենք համապատասխան միջնորդություն ենք ներկայացրել։ Սա աննախադեպ պրակտիկա է ՀՀ քրեադատավարության մեջ, որ անձին, պրոֆեսիոնալ իրավաբանին թույլ չի տրվում որոշումը կարդալ»,-ասաց Ամրամ Մակինյանը։

Մակինյանի խոսքով՝  ոչ միայն  Հրայր Թովմասյանի իրավունքներն են խախտվում, այլ նաև խախտում են բնակարանի անձեռնմխելիության իրավունքը։