Ադրբեջանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 543 նոր դեպք

Ադրբեջանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 543 նոր դեպք

Ադրբեջանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելացել է 543-ով։ Առողջացել է մեկ օրվա կտրվածքով 510 պացիենտ։ Վերջին մեկ օրում մահացել է կորոնավիրուսից վեց մարդ։ Մահացածների ընդհանուր թիվը 319 մարդ է։ Վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 25 113 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 16 150 մարդ է։ 8644 մարդ գտնվում է ստացիոնար բուժման մեջ։